Life.panorama.am-ը գրում է.
Օրերս «Մարդկային գործոն» հաղորդման հյուրերն էին հայտնի հայերի հայտնի երեխաները, նրանց շարքում էր նաեւ դերասան Արթուր Ութմազյանի դուստրը՝ հաղորդավարուհի, ասմունքող, «Կոսմոպոլիտան Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր Հրաչուհի Ութմազյանը: Հաղորդման ընթացքում շատերի աչքից չէր վրիպել Հրաչուհու աջ ձեռքի մատնեմատի մատանին, ինչը մարդկանց առիթ էր տվել երկմտելու՝ արդյոք հաղորդավարուհին նշանադրվե՞լ է:
Life.panorama.am-ը կապ հաստատեց Հրաչուհի Ութմազյանի հետ, ով մեզ հետ զրույցում ոչ միայն ասաց, որ մատանին նշանադրության հետ ոչ մի կապ չունի, այլեւ պատմեց խորհրդավոր ու իր համար շատ կարեւոր մատանու պատմությունը.
«Այն մարդիկ, ովքեր իմ մատնեմատին մատանին տեսնելով կարծել են, թե ես նշանադրվել եմ, հավանաբար չգիտեն այդ մատանիի պատմությունն ու կարեւորությունn ինձ համար: Ես չեմ նշանադրվել, արդյունքում պետք է հիասթափեցնեմ բոլոր նրանց, ովքեր այդպես են կարծել, անգամ հաղորդման ընթացքում նշվեց, որ մենք կայացած տանը մնացածներ ենք»,- ծիծաղելով նշեց նա ու հավելեց.
«Իսկ այդ մատանին արդեն վեց տարի շարունակ, մշտապես, ամեն օր կրում եմ աջ ձեռքիս մատնեմատին, այս նույն մատանիներից ունեն նաեւ ծնողներս, ովքեր եւս մշտապես կրում են, բայց արդեն ձախ ձեռքի մատնեմատին՝ որպես ամուսնական մատանիներ: Մեր մատանիները ունի հատուկ պատմություն. ծնողներս իրենց ամուսնության 24 ամյակը տոնելիս որոշեցին փոխել իրենց ամուսնական ավանդական մատանիները եւ մորս դիզայնով արված այս մատանիները պատվիրեցին, իսկ իմ 23 ամյակին հայրս եւ մայրս ինձ նվիրեցին իրենց մատանիների այսպես ասած ձագուկը, որը ես միշտ կրում եմ, անգամ եղել են օրեր, երբ տանից դուրս գալուց մոռացել եմ կրել այն ու կրկին վերադարձել եմ տուն, որպեսզի պարտադիր այն միշտ ինձ հետ լինի: Այս մատանին խորհրդավոր կերպով կապում է մեզ երեքիս ու այն ինձ եւ ծնողներիս համար շատ արժեքավոր է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ




