Մարզային Ճանշինները, ինչպես միշտ, «քաշում են»: Առաջին անգամ չի, որ Հայաստանում առաջին ձյունը գալու հետ մեկտեղ մենք ականատես ենք լինում, թե ինչպես են ավտոմեքենաները մնում ճանապարհներին, ու ինչպես են մերկասառույցի պատճառով մեքենաները վթարվում:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ էդ ճանապարհների ամեն մասը սպասարկում են մարզի Ճանշին կոչեցյալները, որոնք, եթե չեմ սխալվում, պետական են՝ մարզպետարանին ու կապի ու տրանսպորտի նախարարությանն են ենթարկվում:
Ես մի բան չեմ կարում հասկանամ: Ո՞նց կարող է մի ընկերություն, ում գործն էս եղանակին միմիայն ձյան դեմ «պայքարելն է», նմանատիպ կերպ իրեն պահի, մի՞թե նրանց ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկում։ Ախր ո՞նց կարաս էդ մի թեթև գործը չանես, է՞, ախր անելու բան էլ չկա, է՞. ճանապարհի ամեն մի մասում կանգնացնում ես երկու բեռնատար, երկու աշխատակցի տաք հագցնում ես, ու շաաատ արագ ճանապարհին աղ են ցանում, իսկ եթե ձյունը շաաատ է գալիս, իրանք ունեն մի հատ եզ տեխնիկա, որ նենց ա ճանապարհ բացում, էլ դու սուս (ես իմ աչքով տեսել եմ):
Հարգելի պատասխանատուներ, ինչի՞ եք ամեն տարի էս եղանակին արջի քուն մտնում ու մոռանում ձեր գործի մասին, բայց սեզոնի ավարտին զարմանալիորեն չեք կարողանում մոռանալ, թե ինչքան փող դուս գրեք բյուջեից՝ մթոմ ճանապարհներին աղ ու ավազ շաղ տալու համար: Կարող ա՞ կայֆ եք ստանում, որ ձեզ քրֆում են։
Այ, եթե մի սեզոնին էդ վերոնշյալ Ճանշինները պատասխանատվության ենթարկվեին, իսկ ամեն վթարված մեքենայի համար փոխհատուցեին իրենց անձնական գրպանից, վստահեցնում եմ, որ մյուս սեզոնին դաժե Ճանշինների ղեկավարները ճանապարհներին կքնեին:
Ի՞նչ եմ ուզում ասեմ, գործ արեք, աարաաա՜՜՜...
Հ.Գ. Զատո Երևանում առաջին ձյունը գալու հետ մեկտեղ միանգամից ամեն ինչ ու ամեն տեղ մաքրվում ա: ՃՃ



