Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, առավոտյան ժամը 06:00-ից Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի, դասակների հրամանատարներ Կարեն Ներսիսյանի և Հրանտ Գալստյանի գլխավորությամբ ուժեղացված ծառայություն են կատարում Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական շրջանի 4 կմ-անոց հատվածում:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհի մերկասառույցի պատճառով վարորդները չեն կարողանում անվտանգ երթևեկել նշված հատվածով, քանի որ տեղի ճանշինականները մատը մատին չեն խփել և ճանապարհի մշակման աշխատանքներ չեն կատարել ու աղ ու ավազ չեն լցրել ճանապարհին:

Եթե Հրազդանի ճանշինականները իրենց աշխատանքը այս դեպքում կատարել են օպերատիվ, իրենց սպասարկող տարածքում մշակել են ճանապարհները, ապա Չարենցավանի ճանշինականները չեն բարեհաճել նույնիսկ գալ տարածք և տեսնել, ինչ խառնաշփոթ իրավիճակ է: Չարենցավանի Ճանշինից ՃՈ աշխատակիցներին ասում են, թե իրենք հրաման չունեն աշխատանքներ կատարելու: ՃՈ աշխատակիցները միկրոֆոնով վարորդներին զգուշացնում և հորդորում են, որպեսզի ավտոմեքենաները վարեն դանդաղ, իրարից հեռավորություն պահելով, հակառակ դեպքում շղթայական ավտովթարն ապահովված կլինի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել