Tert.am-ը գրում է.

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքում, Վայքում և Սարավանում տեղում է ձյուն, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը։

Մարտունի-Գավառ, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածներում, ինչպես նաև Սևանի տարածաշրջանում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց  է:

Սևանում, Հրազդանում, Գավառում, Մարտունիում, Վայքում, Սարավանում, Վարդենյաց և Մեղրու լեռնանցքներում ուժեղ  քամի է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել