gmt-2015-mirrorssunset2_84af93af0694bb380f1ac2f249b890d0.nbcnews-ux-2880-1000Չիլիի Ատակամա անապատում սկսվել է աշխարհում ամենամեծ՝ Մագելանի հսկայական աստղադիտակի (GMT) կառուցումը: Չորեքշաբթի առաջին քարի տեղադրման արարողությանը մասնակցել է երկրի նախագահ Միշել Բաչելետը՝ հայտնում է TASS-ը:

Աստղադիտակի գլխավոր հայելու տրամագիծը 25.4 մետր է: Այն թույլ կտա ստանալ 10 անգամ ավելի հստակ պատկեր, քան ստանում է տիեզերական «Հաբլ» հեռադիտակը: GMT-ն պաշտպանված կլինի 22 հարկանի շենքի բարձրությամբ գմբեթով:

Ատակամայում արդեն տեղակայված են մի քանի աստղադիտարաններ: Իր չորային եղանակի շնորհիվ բարձրավանդակը հիանալի վայր է տիեզերական դիտարկումների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել