image-(1)Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ծնողների եկամուտների ցածր մակարդակը հանդիսանում է նրա գլխավոր պատճառներից մեկը, թե ինչու այսօր աշխարհում կտրուկ աճում է ավելորդ քաշ ունեցող երեխաների մասնաբաժինը։

Դրա մասին բժիշկները նշել են շ պարբերականում հրապարակած հոդվածում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ այսօր մոտ 42 միլիոն երեխա տառապում է ճարպակալումից կամ ավելորդ քաշից։

Նրանց թիվը տարեցտարի աճում է անշեղորեն, և 2025 թվականին նման երեխաների թիվը հասնելու է 70 միլիոնի։ Մոնրեալում (Կանադա) գործող Կոնկորդիայի համալսարանի ներկայացուցիչ Լայզա Կակինամին ու նրա գործընկերները հետազոտություն են անցկացրել երկրում 37.000 երեխաների շրջանում և պարզել են, որ ծնողների եկամուտների մակարդակն ու սոցիալական դրությունը կարող է ազդել նրա վրա, որ երեխան տառապի ավելորդ քաշից կամ ճարպակալումից։

Մասնավորապես, պաշտոնապես աղքատության շեմին գտնվող ընտանիքներում երեխաների մոտ 20 տոկոսն ավելի շատ է տառապում ճարպակալումից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել