Օռանժի հեռախոսահամար ունեմ արդեն մոտ 2 տարի, սակայն, եթե անկեղծ, գրեթե չեմ օգտվում, եթե զանգում են, լավ, եթե ոչ, ինքս երբեք չեմ զանգում այդ համարից: Սակայն երեկ երևի կյանքումս առաջին անգամ որոշեցի օգտվել ախմախ կապից:
Նախ.
Ուշ ժամին զանգահարելիս 2 րոպեն մեկ անջատվում է: Այո, ուղիղ 2 րոպեն լրանալուց հետո կապն ուղղակի ընդհատվում է: Բանականաբար զանգեցի օպերատորին: «Մեզ մոտ ընթանում են տեխնիկական աշխատանքներ և գիշերը 5-ից հետո կկարողանաք առանց ընդմիջումների խոսել»: «Նմանատիպ աշխատանքներ էլի՞ են լինում» հարցիս պատասխանեցին բավականին երջանիկ. «Այո, գրեթե ամեն գիշեր»: Հետաքրքրությունից դրդված զանգեցի գիշերը 5-ից հետո. զավեշտ... 1650 դրամ գումար կար, և ոչ պակաս երջանիկ ձայնով ինձ պատասխանեցին, որ իմ հաշվից չեմ կարող զանգ կատարել գումար չլինելու պատճառով: Իսկ այսօր կողքիս կանգնած Օռանժ բաժանարոդին չեմ կարողանում զանգել ուղիղ կես ժամ, որովհետև նա ...պատկերացնում եք...անհասանելի է...
Լսի, այ ապուշ բջջային օպերատոր, դու ոնց որ լրիվ խառնում ես սաղ... Մարդկանց հիմարի տեղ մի դրեք, թե չէ մի օր բոլորով ձեզ հիմարի տեղ կդնենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: