spain_flag_280415Իսպանիայի Սահմանադրական դատարանը քննության է առել երկրի կառավարության հայցը Կատալոնիայի անկախության մասին բանաձևի օրինականության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ Դատարանը միաձայն նման որոշման է եկել լիակազմ արտակարգ նիստից հետո։

Այդպիսով՝ համաձայն Իսպանիայի Սահմանադրության 161.2 հոդվածի՝ բանաձևի գործողությունը դադարեցվում է մինչև ՍԴ-ի կողմից վճռի ընդունումը։

Չորեքշաբթի Իսպանիայի կառավարությունը դատարան էր փոխանցել փաստաթղթի բողոքարկման հայց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել