36 տարվա ազատազրկման դատապարտված այս բրազիլացին փորձեց բանտից փախուստի դիմել կնոջ հագուստով։ «Կարմիր խումբ» հանցախմբի անդամ, 44–ամյա Կլոդոալդո Անտոնիո Ֆելիպեն կնոջ հագուստ և իրականին շատ մոտ դիմակ հագավ և փորձեց այդ կերպ լքել ազատազրկման վայրը։


Բանտի աշխատակիցներին տարօրինակ թվաց տարեց կնոջ հասակն ու շարժուձևը, նաև այն, որ ոչ ոք նրան ներս չէր թողել։ Մի խոսքով` փախուստի պլանը ձախողվեց, և այժմ բանտի ղեկավարությունը փորձում է պարզել, թե ինչպես է կալանավորին հաջողվել ձեռք բերել 1285 դոլար արժողությամբ այդ դիմակն ու կանացի հագուստը։





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել