Քեմբրիջի համալսարանի 19–ամյա ուսանողուհի Էբբի Կումբսը ոչ մի կերպ չէր պատկերացնում, որ իր կրթությունը կսկսվի անհայտ մոլագարի կողմից հետապնդումներով։ Իսկ հետապնդումը բավական տարօրինակ կերպով է կատարվում. մոլագարը ռետինե բադիկներ է տեղադրում Էբբիի իրերի մեջ, պահարանի վրա, լոգարանում և անգամ ներքնազգեստի դարակում։


Անմեղ թվացող բադիկների շարքում կան նաև սարսափեցնողները, օրինակ՝ գլխատված կամ դանակով խոցված։
Հաճախակի դարձած այս դեպքերից հետո Էբբին վերջնականապես որոշել է տեսախցիկներ տեղադրել ողջ սենյակով մեկ։






Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



