Tert.am–ը գրում է.
Վերջին օրերին Եգիպտոսի հանգստավայրերը լքել են տասնյակ հազարավոր ռուս զբոսաշրջիկներ։ Իրենց քաղաքացիներին Եգիպտոսից դուրս են բերում նաև այլ պետություններ:
Շարմ էլ Շեյխի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները հայտնել են, որ առանց Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի «հյուրերի քաղաքը» մահանում է:
Կարմիր ծովի հանգստավայրերը սկսել են ամայանալ ոչ այսօր. երկիրը կորցնում է զբոսաշրջիկներին 2011-ից: Հեղափոխությունից և այն ժամանակվա անկարգություններից հետո շատ գործող հյուրանոցներ փակվել են, իսկ նորերի շինարարությունը սառեցվել է:
Лента-ն հրապարակում է Արսենի Նեսխոդիմովի ֆոտոշարքը, որում պատկերված են Հուրգադա և Էլ Գունա ամայացած հանգստավայրերը:
Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող օդանավը, որում եղել էր 224 մարդ, կործանվել է հոկտեմբերի 31-ին` օդ բարձրանալուց 23 րոպե անց: Ըստ արևմտյան երկրների՝ մեծ է ահաբեկչության իրականացման վարկածի հավանականությունը։

















