Շոտլանդացի 16-ամյա Էմի Թոմսոնն իսկական աստղ էր իր հասակակիցների շրջանում: Գեղեցիկ արտաքինով աղջիկը հաճելի էր շփման մեջ, դրա համար էլ հանրահայտ էր և մեծ ճանաչում էր վայելում: Բայց մի վայրկյանում նրա ողջ կյանքը կտրուկ փոխվեց:

Այդ ճակատագրական օրը Էմին որոշեց հանգստանալ գիշերային ակումբում իր երեք ընկերուհիների հետ: Պարահրապարակում նրանց մոտեցավ մի անծանոթ տղա և նրանց առաջարկեց նոր զգացողություններ փորձել:

–Սա ընդամենը էքստազի է,- ասաց նա և աղջիկներին տվեց մի քանի թափանցիկ հաբեր՝ լցված սպիտակ փոշիով: Աղջիկները գայթակղվեցին այդ առաջարկով և ընդունեցին այդ խորհրդավոր նյութը:

4

Ընդամենը մի քանի րոպե անց աղջիկներն այն աստիճան վատացան, որ չորսն էլ ուշագնաց եղան: Շտապօգնությունը նրանց հիվանդանոց տարավ, որտեղ արվեցին բոլոր անհրաժեշտ գործողությունները: Առավոտյան երեք աղջիկներն ուշքի եկան, բայց Էմիի վիճակը միայն ավելի էր վատանում: Նա ընկավ կոմայի մեջ:

2

Անհայտ դեղահաբերի ընդունման պատճառով Էմիի ուղեղի աշխատանքը խախտվել էր: Մեկ շաբաթ շարունակ աղջիկը գտնվում էր կյանքի և մահվան արանքում… Վերջապես նա դուրս եկավ կոմայից, բայց հետևանքները շատ լուրջ էին: Էմիի ոտքերն ամբողջությամբ կաթվածահար են եղել, նա հազիվ է կարողանում շարժել ձեռքերը և ամեն բառը մեծ դժվարությամբ է արտաբերում: Բժիշկները ենթադրում են, որ աղջիկն ամբողջ կյանքում այդպես կմնա…

3

Այդ ընթացքում ոստիկանությունը ձերբակալել էր թմրանյութեր տարածող երեք կասկածյալների՝ 33-ամյա տղամարդուն և 17-ամյա ու 18-ամյա հանցակիցներին: Նրանք ձերբակալվեցին Էմի Թոմսոնին թունավորելու մեղադրանքով, իսկ այժմ ճշտվում է տարածած դեղահաբերի բաղադրությունը:

1

Սակայն այդ փաստը չի մխիթարում Էմիի ծնողներին: Այդ ամենն իրենց սիրելի աղջկան իր հին կյանքին չի վերադարձնի…

Նրա հարազատները ցանկանում են, որ բոլորն իմանան, թե ինչ վտանգ կարող է իրենից ներկայացնել ընդամենը մեկ դեղահաբը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել