Քնելուց առաջ ուտե՞լ, թե՞ ոչ: Այս հարցի շուրջ քննարկումները երկար պատմություն ունեն: Ակնհայտ է, որ եթե Դուք պայքարում եք ավելորդ քաշի դեմ, ապա պետք է ընթրեք հնարավորինս շուտ:
Մասնագետներն այս հարցին մոտեցան մյուս կողմից: Նրանք գնահատեցին, թե որ սնունդն է օգնում արագ քնել, իսկ որ մթերքներն են բացասաբար ազդում քնի տևողության վրա: Որոշ մթերքներ պարունակում են նյութեր, որոնք օգնում են արագ քնել` բալ, բանան, կաթ, վարսակի փաթիլներ, մյուսլի, խոտաբույսերով թեյ:
 
Գիտնականները նաև ճշտեցին այն մթերքների ցանկը, որում ներառված մթերքները կրճատում են քնի տևողությունը և վատացնում քնի որակը: Այդ մթերքներից/ըմպելիքներից են սուրճը, սև շոկոլադը, էներգետիկ ըմպելիքները, կծու սնունդը, համեմունքները, տապակած սնունդը, ալկոհոլային ըմպելիքները և այլն:
 
Առաջին հայացքից ալկոհոլն օգնում է հանգստանալ և քնել: Սակայն, ինչպես ցույց տվեցին ուսումնասիրությունները, ալկոհոլի՝ քիչ քանակով օգտագործումը ոչ միայն կրճատում է քնի տևողությունը, այլև բացասաբար է անդրադառնում քնի որակի վրա:
 
Ուստի գիտնականները խորհուրդ են տալիս քնելուց առաջ հրաժարվել կծու, յուղալի սնունդից, կոֆեին և ալկոհոլ պարունակող ըմպելիքները փոխարինել մրգերով, կաթով և թեյով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել