Replik.am-ը գրում է.
Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, երեկ Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ հանդիպումից հետո ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ 2016 թվականը շատ կարևոր է Վրաստանի համար:
Ըստ նրա` Ղարիբաշվիլու հետ քննարկել են ԵՄ-ի ու Վրաստանի համագործակցության հարցը, ինչպես նաև Վրաստանում տիրող ներքաղաքական վիճակը։ Մոգերինին հիշեցրել է, որ 2016 թվականին Վրաստանում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ, և կարևորել է, որ դրանք անցկացվեն խաղաղ ու ժողովրդավարական իրավիճակում:
Բացի դրանից, Մոգերինին կարևորել է Վրաստանում ԶԼՄ-ների ազատությունը, բազմակարծությունը, օրենքի գերակայությունը, դատարանի անկախությունը հարգելը։
Նյութի աղբյուր՝ http://www.replik.am/arm/index.php?id=61289
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել