Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է. 
Դեկտեմբերի 13-ին` ժամը 10.00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է։ Միջպետական  և  հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
 

Ալավերդու, Սպիտակի տարածաշրջանում եւ Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:  

Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  անհրաժեշտության դեպքում իրականացվում են մաքրման եւ մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել