Հանդես ենք գալիս ոչ միայն որպես երգիչներ, այլեւ դերասաններ. Սեւակ Ամրոյանը՝ ԱՄՆ-ի համերգի եւ առաջիկա ծրագրերի մասինLife.panorama.am-ը գրում է.

Ժողովրդական երգիչ Սեւակ Ամրոյանը վերջերս է վերադարձել Ամերիկայի Միացյալ Նահանգներից, իսկ ԱՄՆ երգիչը մեկնել էր հատուկ ծրագրով, ինչի մասին երգիչը պատմել է Life.panorama.am-ին:

««Շանթ» հեռուստաընկերության դահլիճում այս նախագծով փակ համերգ ունենալուց հետո ես, Ալլա Լեւոնյանը, Զարուհի Բաբայանը, Սոնա Ռուբենյանը, Պետրոս Պետրոսյանը, Աննա Թադեւոսյանը եւ այլք «Շանթ» հեռուստաընկերության հատուկ նախագծի շրջանակներում մեկնեցինք ԱՄՆ, որտեղ շատ հետաքրքիր եւ բուռն համերգներ ունեցանք: Սկզբում ընդամենը մեկ համերգ էր նախատեսված Փասադենա քաղաքում, բայց այն այնքան լավ անցավ, որ երկրորդ համերգը դրվեց արդեն հայտնի «Alex» թատրոնում: Ի դեպ, այդ նույն համերգային ծրագիրը  դեկտեմբեր ամսին կլինի նաեւ այստեղ՝ Արամ Խաչատրյանի համերգասրահում,- նշեց երգիչն ու հավելեց,- այս համերգը իր տեսակով տարբերվում է նրանով, որ մենք հանդես ենք գալիս ոչ միայն որպես երգիչներ, այլ նաեւ դերասաններ, քանի որ մեր կատարումների հետ զուգահեռ ներկայացվում են հատուկ նկարահանված ֆիլմիկներ, որտեղ մենք ցույց ենք տալիս մեր դերասանական ունկաությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել