Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Սենատը ձայների մեծամասնությամբ հաստատել է ռազմական բյուջեի մասին օրինագիծը:
Ինչպես տեղեկացնում է Agence France Presse-ը` նոր բյուջեն նախատեսում է ծախսերի կրճատում 5 մլրդ դոլարով: Փաստաթղթին կողմ է քվեարկել Սենատի 100 անդամից 83-ը:

Օրինագիծը նախատեսում է 300 մլն դոլար հատկացնել Ուկրաինայի ռազմական աջակցությանը: Նախկինում Ուկրաինան դիմել էր ԱՄՆ-ին` ռազմական վերապատրաստողների թվաքանակի  ավելացման խնդրանքով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել