Replik.am-ը գրում է.

Արտասահմանյան ԶԼՄ-ները գրում են, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանին առաջիկա եվրոպական շրջագայության շրջանակներում հանդիպելու է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։

Ըստ աղբյուրի` Իրանի նախագահի գլխավորած պատվիրակությունը իտալական կողմի հրավերով Հռոմ կմեկնի նոյեմբերի 14-ին։ Իրանի նախագահի պատվիրակությունը հանդիպելու է նաև իտալացի ներդրողների ու արդյունաբերողների խմբի հետ։ Նոյեմբերի 16-ին Ռուհանին Փարիզում ելույթով դիմելու է UNESCO-ի «Առաջնորդների ֆորումին»։ Հաղորդվում է, որ դա լինելու է Իրանի նախագահի առաջին այցը Եվրոպա՝ 2013 թվականին այդ պաշտոնին անցնելուց ի վեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել