Ինձ համար սահմանադրության փոփոխությունների թեման (այժմ` քարոզարշավը) ի սկզբանե ոչ թե #Ոչ-ը հիմնավորելու կամ քարոզելու, այլ մարդկանց մոտ հիասթափությունը ցրելու, ակտիվացնելու, իրենց քվեին մինչև վերջ տեր կանգնելու վճռականությունն արմատավորելու նպատակ ա ընկալվել: Հրամցվող սահմանդրական նախագծի վերաբերյալ քննադատություններն ու քարոզարշավն, առհասարակ, պետք ա ընկալել ոչ թե զուտ որպես #Ոչ-ը հիմնավորելու առիթներ, այլ նախագծի հեղինակների ու կողմնակիցների ապազգային ու անգրագետ կերպարները բնութագրող ցուցիչներ: Բացի ՀՀԿ վերնախավից ու նրան սպասարկող փոքրաթիվ մարդկանցից՝ ոչ ոք ո՛չ հավատում, ո՛չ էլ հույս ա կապում առաջարկվող փոփոխությունների հետ: «Հավատ» ու «հույս» բառերն էլ տեղին չի օգտագործելը, քանի որ ժողովուրդը ոչ թե «չի հավատում» կամ «հույս չի կապում», այլ ուղղակի ատում ա իշխանություններին` վերից վար:
Մարտի 1-ի սպանդով, համատարած թալանով ու համաշխարհային ամբիոններում ազգին խայտառակ անող իշխանություններին #Ոչ ասելը նվազագույնն ա, ինչ-որ պիտի անի տվյալ ազգը: Այնպես որ, #Ոչ-ը ոչ թե զուտ սահմանադրության փոփոխությանն ա վերաբերելու, այլ ՀՀԿ-ին` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Ասա #Ոչ, դու կարող ես,
Ասա #Ոչ, և դու կհաղթե՜ս։