Tert.am-ը գրում է.

Թաիլանդում կյանքից հեռացել է աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդը` Պորնչայ  Սաոսրին, ում հասակը կազմում էր 269 սմ:

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, 26-ամյա տղամարդը մահացել է իր տանը: Հայտնի է, որ Սաոսրին տառապում էր բազմաթիվ հիվանդություններով, ինչը կապված էր նրա ահռելի հասակի հետ։

Ռեկորդակրի մայրը պատմել է, որ հուղարկավորության բոլոր ծախսերն արվելու են անծանոթների ուղարկած դրամական նվիրատվությունների հաշվին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել