«Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունն առաջինը Հայաստանի ապահովագրական շուկայում կնքել է ավելի քան 1,000,000 ԱՊՊԱ պայմանագիր, տեղեկացնում է «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Դա վկայում է քաղաքացիների վստահության բարձր մակարդակի մասին, որը պահպանվում է պարտադիր ապահովագրության մասին օրենքի գործողության բոլոր հինգ տարվա ընթացքում:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ ԱՊՊԱ-ի մասին օրենքի՝ ուժի մեջ մտնելու առաջին իսկ օրվանից «Ռոսգոսստրախ Արմենիա»  ընկերությունը հանդիսանում է ԱՊՊԱ շուկայի առաջատար ոչ միայն կնքված ԱՊՊԱ պայմանագրերի քանակով, այլ նաև վճարված ապահովագրական հատուցումներով. ընդ որում, ինչպես վճարված հատուցումների քանակով, այնպես էլ հատուցման միջին գումարի չափով: Ինչպես ցույց են տալիս ավտոսեփականատերերի շրջանակում պարբերաբար անցկացվող հարցումները, հենց այդ ցուցանիշներն են ամենակարևորը նրանց համար:

Կարևորությամբ որպես երկրորդ ցուցանիշ վարորդները նշում են ընկերության աշխատանքի օպերատիվությունը: Շնորհիվ կուտակած փորձի, աշխատակիցների մասնագիտացվածության և ընկերության բիզնես-պրոցեսների օպտիմալացման «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը հատուցումները վճարում է նվազագույն ժամկետում. բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում օրենքով նախատեսված 14-21 օրվա փոխարեն վնասի հատուցումն իրականացվում է 3-5 օրվա ընթացքում:

Գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանի խոսքով՝ 1 մլն ԱՊՊԱ պայմանագիրը լուրջ թիվ է. «Եվ այն փաստը, որ մենք առաջինն ենք դրան հասել, պատահականություն չէ, այլ բոլոր աշխատակիցների համառ աշխատանքի կանոնավոր արդյունք: Այդ ցուցանիշը վկայում է հաճախորդների վստահության բարձր մակարդակի մասին, ինչի համար շնորհակալ ենք վերջիններիս: Սակայն մեզ համար դա նաև մեծ պատասխանատվություն է, ինչպես և հսկայական փորձ, որը հաշվի առնելով՝ մենք անընդհատ բարելավում ենք մեր ծառայությունների որակը: Դա մեր ռազմավարությունն է, և հենց դրա շնորհիվ այսքան տարիներ շարունակ մեզ հաջողվում է սպասարկել շուկայի ամենամեծ մասնաբաժինը»:

ԱՊՊԱ-ի մասին օրենքի՝ ուժի մեջ մտնելու պահից անցած 5 տարվա ընթացքում «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության աշխատակիցները սպասարկել են 106,000 վթար, հատուցում է ստացել ավելի քան 71,000 մարդ: Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ ներկայացվել է 479 բողոք, ինչը կազմում է բոլոր հատուցումների ընդամենը 0,67%-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել