Ամերիկացի հետազոտող Լաուրա Ուոտենբերգը բացահայտել է աշխարհի բոլոր հատվածներն ընդգրկող 49 երկրներում ամենամեծ ժողովրդականություն վայելող մանկական անունը: Այսպիսով, պարզվում է, որ մեր մոլորակի ամենատարածված մանկական անունն է Սոֆյան՝ իր բոլոր անալոգային տարբերակներով՝ Սոֆի, Ժոֆիա և այլն:
Այս անունն են կնքում նորածին աղջիկների մեծամասնությանը Սլովակիայում, Մեքսիկայում, Էստոնիայում, Չիլիում, Ռուսաստանում և այլ 4 երկրներում: «Սոֆյա» անունն օգտագործվում է նաև աշխարհի շուրջ 20 տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում՝ ամենամեծ ժողովրդականություն վայելող մանկական անունների առաջատար եռյակում:
Ըստ Ուոտենբերգի՝ նշված իրողությունը մեծապես պայմանավորված է նաև մշակույթի բնագավառում առկա ժամանակակից գլոբալիզացիոն գործընթացներով:
Ընդ որում, հարկ է նշել, որ «Սոֆյա» անունը լայն ժողովրդականություն է ստացել հենց ներկա սերնդի ծնողների շրջանում, մինչդեռ ընդամենը մեկ սերունդ առաջ աշխարհում ամենատարածվածն աստվածաշնչային Մարիա, Հովհաննես անուններն էին, ինչպես նաև՝ դրանց հիմքից առաջացած կամ անալոգային տարբերակները:

Հ.Գ. Գրառմանս կցված նկարում իմ շատ սիրելի սանուհին է, ում անունն, ի դեպ, նույնպես Սոֆի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել