B8lc6q9CcAAFRen-(1)Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) մեջ չմտնող երկրները պետք է նվազեցնեն նավթի մատակարարումները, ընդ որում՝ OPEC-ը թույլ չի տա 40 տոկոսից պակաս իր բաժնեմասի նվազեցում։ Այդ մասին հայտարարել է OPEC-ի գլխավոր քարտուղար Աբդալլահ ալ-Բադրին։

Նրա խոսքով՝ ոլորտում ներդրումները 130 միլիարդ դոլարով կրճատելը կօգնի առաջացնել նավթի գնաճ։ Նա հավելել է, որ միևնույն ժամանակ դեկտեմբերի 4-ին կայանալիք` օրական 1.5 միլիոն բարելով OPEC-ի երկրների քվոտաների նվազեցումը չի օգնի հավասարակշռել նավթային շուկան:

«Մեզ անհրաժեշտ է գին, որի դեպքում նավթ արդյունահանող երկրները կարող են ներդրումներ անել, իսկ սպառողները գնեն այն։ Պետությունները պետք է աշխատեն համատեղ։ Մենք պետք է հավասարակշռենք այդ շուկան»,- ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել