Tert.am-ը գրում է.
Ըստ Rate.am կայքի՝ հայաստանյան բանկերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքը կազմել է միջինը 481.02 դրամ, իսկ վաճառքը՝ 486.07 դրամ: Նախորդ օրվա համեմատ տատանումը եղել է՝ առքը +1.47 դրամով, վաճառքը՝ +1.67 դրամով:
Նոյեմբերի 9-ի համեմատ եվրոն նույնպես արժևորվել է. եվրոյի առքի միջին գինը 514.89 դրամ է, իսկ վաճառքինը՝ 525.15 դրամ: Տատանումը եղել է՝ առքը՝ +0.88, վաճառքը՝ +0.82 դրամով:
Ռուսական ռուբլին ևս արժևորվել է: Մեկ ռուբլու առքի միջին գինը 7.39 դրամ է, վաճառքինը՝ 7.71: Առքի տատանումը եղել է +0.01 դրամ, վաճառքի տատանում չի գրանցվել:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/11/10/dolar/1840577
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



