Լինում են ֆիմեր, որոնք լիքը կինոդահլիճներ չեն հավաքում։ Այս ֆիլմերի գլխավոր դերակատարների պատկերներով շապիկներ ոչ ոք չի կրում։ Այս ֆիլմերը չես գտնի ընտանեկան հավաքածուներում, սակայն սրանցից յուրաքանչյուրը, անկասկած, ուշադրության արժանի է։
Դե ինչ, եթե ոչ սովորական մի բան եք ուզում դիտել, ահա մի ֆիլմացանկ, որն, անշուշտ, կբավարարի Ձեր հետաքրքրությունը.
① Ձյան միջով
Snowpiercer, 2013թ․

Պոն Չժուն Խոյի փիլիսոփայական ֆիլմը, որը նկարահանվել է Հարավային Կորեայում տեղադրված չեխական տաղավարներում, զարգանում է մարտաֆիլմի ռիթմով։ Եկել է քաղաքակրթության վերջը, Երկրի վրա սառցե նոր դարաշրջան է սկսվել, իսկ վերջին մնացած մարդիկ պատսպարվել են անվերջ երկար ընթացող գնացքում, որը սլանում է Երկրի շուրջ ձյան միջով։ Այս վագոններում են գտնվում ամենակարևոր բաները, այս վագոններում կարելի է գտնել ամենավատ ու ամենալավ բաները, ինչին ընդունակ են մարդիկ։
② Ֆրենկ
Frank, 2013թ.

Տարօրինակ երաժշտական խումբ, խմբի տարօրինակ մենակատար, ով ոչ ոքի չի ներկայանում առանց հսկայական պլաստիկե գլխի, և ամենահասարակ իռլանդացի տղան, ում ինչ-որ պատճառով հրավիրել են նվագելու խմբում... Նա ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ինչ է տեղի ունենում իր շուրջը, չի կարողանում հասկանալ, թե ով է Ֆրենկը, և թե ինչու խմբին չի հետաքրքրում համաշխարհային փառք ձեռք բերելը։
Եվ որ ամենահետաքրքիրն է՝ աշխարհի ամենագայթակղիչ դերասաններից մեկը՝ Մայքլ Ֆասբենդերը, ֆիլմի ողջ ընթացքում ստիպված է խաղալ դիմակի հետևում։ Սա, անկասկած, պետք է նայել։
③ Միկրոկոսմոս
Microcosmos: Le peuple de l`herbe, 1996թ.

Սա հրաշալի կերպով նկարահանված վավերագրական ֆիլմ է միջատների աշխարհի մասին։ Հրաշալի օպերատորական աշխատանք, որը ֆանտաստիկ մթնոլորտ է ստեղծում. անանցանելի խոտերի ջունգլիներ, եղյամի հսկայական կաթիլներ և անիրական գեղեցիկ լույս։
④ Տեսարաններ ամուսնական կյանքից
Scener ur ett äktenskap, 1973թ․

Մարիաննայի և Իոհանի կյանքից վեց տեսարաններ այն մասին, թե ինչպես մարդիկ ծանոթացան, ամուսնացան, երեխաներ ունեցան, իսկ հետո բաժանվեցին ու սիրեցին միմյանց։ Չնայած իր ողջ առօրեականությանը՝ զույգի կյանքի մանրամասն ուսումնասիրությունը չափազանց հետաքրքիր է դիտել։
⑤ Ձգված աղեղնալար
Hwal, 2005թ․

Կիմ Կի Դուկի ֆիլմում չափազանց շատ է երաժշտությունը, և քիչ են բառերը։ Դրանք առանձնապես հարկավոր էլ չեն՝ հասկանալու համար, թե ինչի մասին է այս գեղեցիկ ֆիլմն ու լիրիկական դրաման։ Ծեր ձկնորսը նավարկում է ծովով, նրա հետ ապրում է երիտասարդ աղջիկ, ում նա փրկել էր տարիներ առաջ։ Նրանք սիրում են միմյանց՝ չնայած տարիքային տարբերությանը և ցանկանում են ամուսնանալ, երբ լրանա հարսնացուի 17-ամյակը։ Սակայն շուտով նավ է բարձրանում պատանի մի ձկնորս։
⑥ Նանուկը հյուսիսից
Nanook of the North, 1922թ․

Վավերագրական ֆիլմ կանադացի էսկիմոս Նանուկի կյանքի մասին, որը նկարահանվել է 20-րդ դարի սկզբին։ Այս ֆիլմը շատ առումներով հիմք դրեց վավերագրական ֆիլմերի զարգացման համար ողջ աշխարհում։ Ֆիլմում էսկիմոսները ներկայացվում են ոչ վերևից, ոչ էլ «սպիտակ մարդկանց» տեսանկյունից, այլ այնպիսին, ինչպիսին կան ու ինչպես պահում են իրենց կյանքում։
⑦ Քննություն
Exam, 2009թ.

Այս ֆիլմը բաց չի թողնում ու լարված է պահում սկզբից մինչև վերջ։ Ու այս ամենն այն դեպքում, որ բոլոր գործողությունները կատարվում են միևնույն սենյակում։ Մարդիկ պարզապես եկել են աշխատանքի տեղավորվելու համար, և նրանք պետք է պարզապես պատասխանեն մեկ հարցի. դրա համար նրանք ունեն թուղթ, գրիչ և 80 րոպե։
⑧ Կյանքից հետո
Wandâfuru raifu, 1998թ․

Իսկ ի՞նչ, եթե մահվանից հետո չլինի ոչ մի դատաստան, ոչ մի դրախտ, ոչ մի դժոխք, այլ պարզապես մեկ երջանիկ հիշողությունը։ Ընտրում ես այն ու տեղավորվում դրա մեջ ընդմիշտ։ Սակայն որքա՜ն բարդ է ընտրել այդ օրը։
⑨ Վայրի հարավի գազաններ
Beasts of the Southern Wild, 2012թ․

Տարօրինակ, որոշ չափով հեքիաթային, սակայն դրանից ոչ պակաս դրամատիկ պատմություն Հաշպապի անունով փոքրիկ աղջկա ու նրա հոր մասին։ Նրանք իրենց օրերն անց են կացնում փիքափի մնացորդներից պատրաստված նավակով ձուկ որսալու գնալով։
Բավականաչափ գումար չունենալով համակարգչային սպեցեֆեկտներ օգտագործելու համար՝ ռեժիսորը ստեղծել է վերջին ժամանակների ֆիզուալ առումով լավագույն ֆիլմը։
⑩ Անկում
The Fall, 2006թ.

Հոլիվուդյան կասկադյոր Ռոյն ու Ալեքսանդրիա անունով հնգամյա աղջնակը փրկվում են հեքիաթների տխուր իրականությունից։ Այնտեղ տեղի են ունենում անհավանական ու հերոսական իրադարձություններ, սակայն նույնիսկ հեքիաթներում են հայտնվում իրական հերոսների ցավն ու վախերը։
Տարսեմ Սինգխի ֆիլմը միավորում է հեքիաթային ոճի պայծառությունն ու ռեալիստական ստեղծագործությունների դրամատիզմը։



