Գիտնականները շարունակում են նոր տեղեկություններ ստանալ Պլուտոն մոլորակը հետազոտող New Horizons սարքից՝ հայտնում է Gazeta.ru-ն: Նրանք հանգել են այն եզրակացության, որ այնտեղ կան սառցե հրաբուխներ: Այդ մասին հայտարարել է NASA-ն Ամերիկյան աստղագիտական ընկերակցության 47-րդ ամենամյա հանդիպմանը:
Ըստ զոնդից ստացված նկարների՝ մոլորակի մակերևույթի վերլուծությունը ցույց է տվել, որ մի քանի տասնյակ կիլոմետր բարձրությամբ առնվազն երկու լեռներ գագաթներին ունեն բնութագրիչ խորություններ: Սակայն ի տարբերություն ցամաքային հրաբուխների՝ Պլուտոնի հրաբուխները արտանետում են կամ հնարավոր է անցյալում արտանետած լինեն սառցե խառնուրդ՝ կազմված սառույցից, ազոտից, ամոնիակից կամ մեթանից:
Գիտնականները վստահ են, որ հետագա հետազոտությունների ժամանակ այդ հիպոթեզը կհաստատվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



