Մատ թանաքոտելու տեղը եկեք ընդդիմությանը խնդրենք, թող առաջարկի փիրսինգ կամ տատու անել ID քարտերով քվեարկողներին, կամ որ ավելի լավ ա՝ քաչալացնել հենց ընտրատեղամասում։ ՃՃՃ էդ եղանակով հաստատ հնարավոր կլինի խուսափել կրկնաքվեարկությունից:
Իսկ եթե լուրջ, մատները թանաքոտելու գաղափարը կատարյալ ապուշություն ա: Էդ պրակտիկան մինչ օրս կիրառվել ա Հունաստանում ու Ղրղզստանում՝ կարճ ժամանակում ապացուցելով, որ որպես վերահսկողության մեխանիզմ՝ որևէ արժեք չունի: Կամ ի՞նչ ա նշանակում մատ թանաքոտելը, թանաքը մաշկից անցկացնելը կարող ա տևի մաքսիմում 5 րոպե: Կամ ի՞նչ մեղք ունի ID քարտ ունեցող քաղաքացին, ով ուզում ա իրացնել իր սահմանադրական իրավունքը: Ի վերջո, մարդը, խուսափելով թանաքոտվելուց, կարա առհասարակ չմասնակցի ընտրության: Եթե ընդդիմությունն ընտրատեղամասերը վերահսկելու բավարար ու վստահելի մարդկային ռեսուրս ունենար, սենց հիմար առաջարկները, վստահաբար, ավելի քիչ կլինեին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել