6997_ronaldoՄադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն խոսել է իրեն նվիրված վավերագրական կինոնկարի մասին: Ֆուտբոլիստը նշել է, որ անչափ ուրախ է այդ կապակցությամբ:

«Իհարկե, հուզված եմ «Սևիլիա»-ից կրած պարտության պատճառով: Սակայն անչափ ուրախ եմ այս կինոնկարի կապակցությամբ:

Կյանքիս ամենակարևոր օրերից մեկն է: Ամեն ֆուտբոլիստ չէ, որ իր մասին ֆիլմ նկարահանելու հնարավորություն ունի: Երջանիկ եմ ու ցանկանում վայելել այս պահը»,- AS-ը մեջբերում է Ռոնալդուի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել