Գվինեթ Փելթրոուի հետ բաժանումից մեկուկես տարի անց երաժիշտ Քրիս Մարտինն իրեն շատ ավելի լավ է զգում: Վերջերս տված հարցազրույցում 38-ամյա Մարտինը խոստովանել է, որ մի քանի տարի առաջ գտնվում էր կյանքի դժվար փուլում:
Երաժիշտի խոսքերով՝ նրան շատ են օգնել իր ընկերների նվիրած գրքերը՝ հոգեբան Վիկտոր Ֆրանկլի աշխատությունը և աֆղան բանաստեղծ Ռումիի ստեղծագործությունները:
«Այդ երկու աշխատություններն ինձ օգնեցին մի ճանապարհորդություն սկսել, որն ավարտվեց մի քանի տարի անց: Եվ հիմա ես զգում եմ, որ երջանիկ եմ ապրում»,- պատմել է Մարտինը:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



