Tert.am–ը գրում է.

Համացանցում է հայտնվել սարսափելի տեսագրություն, որում, Mirror -ի պնդմամբ, իսլամիստները երեխաների են մահապատժի ենթարկում:

Ըստ այդմ` «Իսլամական պետությունը» Սիրիայում մահապատժի է ենթարկել առնվազն 200 երեխաների: Հայտնի է, որ կադրերը հրապարակել են Եմենից ԻՊ-ի հակառակորդները:

ԶԼՄ-ները նկատում են, որ սա առաջին անգամը չէ, որ իր վայրագություններով հայտնի ԻՊ-ն հաշվեհարդար է տեսնում երեխաների հետ, սակայն այս ողբերգությունը աչքի է ընկնում իր մասշտաբներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել