chiz2Պանիրն օգնում է պայքարել ավելորդ քաշի դեմ: Այդ մասին հայտարարել են գիտնականներն, ովքեր ուսումնասիրել են այսպես կոչված ֆրանսիական պարադոքսը. ճարպերով հագեցած սնունդ ընդունելով՝ ֆրանսիացիները շարունակում են բարեկազմ մնալ, գրում է Kedem-ը:

Ամերիկյան քիմիկոսների ասոցիացիայի հետազոտողները, հետևելով երկու խմբի մարդկանց սննդակարգին, որոնցից մեկն ամեն օր բավական քանակությամբ պանիր էր ուտում, եկել են այն համոզման, որ պանիրն ուժեղ ազդեցություն է թողնում մարդու նյութափոխանակության վրա: Մեծ քանակությամբ պանիր օգտագործողների մոտ ավելանում է բուտիրատա կոչվող ճարպաթթուն, որն արագացնում է նյութափոխանակությունը, թույլ չտալով ավելորդ կալորիաներին վերածվելու ճարպային պահուստի:

Գիտնականները նշում են, որ հետազոտության արդյունքում օգտագործվել են միայն ավանդական տեխնոլոգիաներով պատրաստված բնական պանիրներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել