
Հենց հիմա հեռուստատեսությամբ խոսում է ՃՈ ներկայացուցիչը՝ մգեցված ապակիների մասին:
Որոշումը հիմնավորելու ժամանակ չի նշում, թե ՃՏՊ-ում մեղավոր մեքենաների մեջ քանի տոկոսն է կազմում մգեցված ապակիներով մեքենաների թիվը:
Արդյունքների մասին խոսելիս նշում է թաղանթների հեռացնողների մեծ քանկը, չի նշում ՃՏՊ-ների քանակի փոփոխությունները:
Ելնելով վերը նշվածից՝ կարելի է ենթադրել, որ օբյեկտիվ հիմքեր չկան այս փոփոխության համար: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ օրենքը եղել է վաղուց, թե ինչու հանկարծ որոշեցին դրանով վախեցնել մարդկանց, անհասկանալի է:
Այո՛, վախեցնել, քանի որ խախտումը բացահայտելու համար անհրաժեշտ են սարքավորումներ՝ լուսաթափանցելիությունը որոշելու համար: Այդ սարքերը, որքանով հասկանում եմ, չկան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/PetrosyanSpartak/posts/859741640813191
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել