
Wnews.am-ը գրում է.
Եթե դեռ կարծում եք, որ նորաձևությունը թելադրում են դիզայներները, ապա սխալվում եք: Մեր օրերում նրանց հավասար, անգամ առավել շատ երկրպագուներ ու հետևորդներ ունեն սովորական աղջիկները՝ նորաձևության բլոգերները, ովքեր վառ և իրենց կյանքի իրական նկարների շնորհիվ նորաձևություն են ստեղծում:
Wnews.am-ն առանձնացրել է Instagram-ի 5 ամենահայտնի fashion աղջիկներին:
@chiaraferragni Ինստագրամում այս շիկահեր իտալուհուն հետևում է 2,5 մլն մարդ: Կյարա Ֆերանին աշխարհի ամենահայտնի նորաձեւության բլոգերն է: Իր Instagram-ում բացի իր սեփական look-ից, նա կիսվում է իր քույրերի, սիրելիի լուսանկարներով: Նա անընդհատ ճանապարհորդում է և դրանց մասին նույնպես գրում է Instagram-ում: Բացի այդ,նրա էջում կարող եք օնլայն հետևել ամենահայտնի նորաձևության ցուցադրույթուններին, որոնց միշտ ներկա է լինում Կիարան: TheBlondeSalad բլոգի հիմնադիրի բոլոր լուսանկարները նկարում է իր սիրելին, ով մասնագիտությամբ լուսանկարիչ է:




@classisinternal Սոնյա Եսմանն ամենահայտնի ռուս բլոգերն է աշխարհում: Նրա հետևորդների թիվն անցնում է 1 մլն-ը: «Ամեն օր ես փորձում եմ ապրել մաքսիմում պոզիտիվ, ես ստանում եմ այն, ինչ կարող եմ ստանալ և ես չգիտեմ, թե որտեղ կհայտնվեմ վաղը, դա ինձ դուր է գալիս»,- գրում է նա: Սոնյաի էջում բացի իր look-ից կարող եք գտնել նաև տեսանյութեր՝ իր մասնակցությամբ: Այս աղջիկը նաև Youtube-ի ամենահայտնի բլոգերներից է:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



