ՀՖՖ նախագահ պրն. Հայրապետյանը մեղադրական խոսք է ուղղել ՖԱՖ-ին: Մենք այս խոսքերին սպասում էինք, ու պետք է նշեմ, որ անակնկալ չէր: ՖԱՖ-ը 8 տարի է, ինչ հավաքականի կողքին է: ՖԱՖ-ն առաջին անգամ չէ, որ ընդդիմանում է ՀՖՖ-ին ու Հավաքականին, հիշենք սպիտակ թաշկինակներով բողոքի ակցիան, որից հետո հավաքականի վերելքն ու հաղթանակները սկսվեցին:

Սա հերթական սև գիծն է Հավաքականի համար, ու ո՞վ պետք է բողոքի, եթե ոչ երկրպագուները, ովքեր Ավտոբուսով հասան Ալբանիա, ովքեր Բուլխարիայում ճնշումների ենթարկվեցին, ովքեր իրենց ուժերով կարողացան տոմսեր հայթայթել Գերմանիայում և Ալբանիայում, երբ ՀՖՖ-ն հրաժարվել էր այդ տոմսերից: Ո՞վ պետք է պահանջ դնի ՀՖՖ-ի դեմ, եթե ոչ երկրպագուները, ովքեր 90 րոպե կոչերով աջակցում են հավաքականին ու առանց ձայն գնում են տուն, տուն գնալուց էլ՝ գլխիկոր:

ՀՖՖ նախագահ պրն. Հայրապետյանն արհեստական բաժանում է դնում երկրպագուների միջև, բոլորս էլ Հավաքականի երկրպագուներ ենք ու մենք բաժանում չենք դնում: ՖԱՖ-ը բազմաթիվ դժվարություններով արտագնա խաղերին հնչեցնում է Հայաստան վանկարկումն աշխարհի տարբեր մարզադաշտերում: Մեղադրանքներ հնչեցնելուց առաջ պետք է անցած ճանապարհին ետհայաց գցել:

Հ.Գ. ՖԱՖ-ը շարունակում է մնալ հավաքականի կողքին, ու այս քայլերը միայն նրա համար են, որ հայերը կրկին հաղթանակներ ու գոլեր տեսնեն:

ՖԱՖ անդամ, ՀՀ հավաքականի երկրպագու՝ Է. Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել