Սահմանադրության նոր նախագծի վիճահարույց դրույթներից մեկը վերաբերում է ընտրությունների երկրորդ փուլի գաղափարին:
Ժողովրդավարական երկրների համար շատ բնական է, որ որևէ կուսակցություն չկարողանա ստանալ մանդատների մեծամասնություն՝ միակուսակցական կառավարություն ձևավորելու համար: Նման իրավիճակներում գործի է դրվում կամ քաղաքական կոմպրոմիսների ինստիտուտը, երբ ծրագրերի ընդհանրության կամ քաղաքական նպատակահարմարության հենքերով ձևավորվում է կոալիցիոն կառավարություն, կամ էլ նշանակվում են արտահերթ ընտրություններ: Երկրորդ փուլի գաղափարն ի չիք է դարձնում կոմպրոմիսի ինստիտուտի ձևավորումը, ինչը շատ կարևոր է քաղաքական մշակույթի կայացման համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/surenyants/posts/895478153835063?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել