Երկիր մոլորակին կրկին պատուհասել է մագնիսկան փոթորիկը: Ռուս աստղագետները ֆիքսել են Արեգակից Երկիր հասած լիցքավորված մասնիկների հոսք, որի պատճառը օրեր առաջ Արեգակի մակերևույթին տեղի ունեցած գործընթացներն են: Մագնիսկան փոթորիկն իր ողջ ուժով առավել կդրսևորվի նոյեմբերի 7-ին և 8-ին: Արեգակի մակերևությին տեղի ունեցող գործընթացների ուսումնասիրության ողջ պատմության ընթացքում ամենաուժգին մագնիսկան փոթորիկը տեղի ունեցել 1859 թվականին: «Քերինգտոնյան իրադարձություն» անվանումը ստացած երևույթը կապված է բրիտանացի գիտնականի անվան հետ: Հենց նա էլ ֆիքսել էր Արեգակի պսակաձև արտանետուտումները: Լիցքավորված մասնիկների հոսքն այնքան ուժեղ էր եղել, որ դրանք հասել էին Երկրին ընդամենը 18 ժամում: Այդ օրերին Եվրոպայում և Ամերիկայում ամբողջությամբ խափանվել էր հեռագրական կապը, իսկ հյուսիսափայլ հնարավոր էր եղել տեսնել ոչ միայն երկրագնդի բևեռներում, այլ բոլոր աշխարհամասերում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Armenmkheyan/posts/10208313618862176?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել