Երեկ մի սրճարան-խանութ մտա՝ Մահարու ասած՝ ա-լա ֆռանկա ինչ-որ մի բուլանժըղի:
Գրատախտակի վրա կավճով մենյու, առաջարկ-մառաջարկ: Լրիվ կոմ-իլ-ֆո՝ ոնց որ եվրոպաներում տեսել են:
Ու վաճառվող ուտելիքն ու խմելիքը ֆրանկոֆոն ֆրանսերեն-անգլերեն... Ու սենց ոչ մի բառ էդ ձեր չմո հայերենով, յախք:
Ու նենց պատկերացրի շրջաններից քաղաքամայրս եկած (էն որ գալիս են բժշկի կամ ուրիշ հարցով, որ մենակ Էրևան-տեղ կա) կաշվից հին վերարկուներով, ներկած կարճ կտրած մազերով, հոգսից ու հողի հետ աշխատանքից կոպտացած ձեռքերով ու դեմքերով կանանց ու իրենց երեխեքին, որ պլպլան էդ օբէկտի կողքով անցնելուց կուզեն մտնել ներս, բայց չեն համարձակվի: Կամ որ հանկարծ համարձակվեն մտնել ու փորձեն մի բան առնել, կկանգնեն շվարած ու ոչ մի բառ չեն հասկանա ու ավելի կխեղճանան:
Ու թքել եմ ես ձեր eլիտար օբէկտների վրա: Եվրոպաներում էլ էդ ձեր տեսածը մենակ արտաքինն է եղել: Տեսել եք ու նեղվել եք ձեր հայերենից, որ հեչ լատինատառի պես չի գրվում ու երազել եք էշ-էշ՝ թե էս հայերենն ի՞նչ ա, վերանար, պրծնեինք:
Եվրոպաներում արտաքինը տեսել եք, ներսը չեք նկատել, խորքը չեք տեսել, արժանապատվությունն ու սեփական լեզվի ու ժողովրդի հանդեպ հարգանքը չեք տեսել, որ իրենց համար շնչել-արտաշնչելու պես բնական բան է:
Չեք տեսել, որ՛տև ձեր տափակ աչքերն արտաքին մակերեսից ու պլպլից անդին ի վիճակի չեն տեսնելու:
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/792134.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել