Tert.am-ը գրում է.

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ մեքենաների ապակիների մգեցման համար տուգանքին:

Նա նշեց, որ  ապակիների մգեցման պատճառով վթարների թիվը շատ չնչին տոկոս է կազմում, և առավելագույն վթարների պատճառը արագությունը գերազանցելն է: Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ ապակիների մգեցման համար տուգանքներ սահմանող օրենքը մինչ այս էլ կար, սակայն ոստիկանությունը չէր տուգանում, քանի որ  հավանաբար չուներ մգեցվածության աստիճանը ստուգող սարքերը:

«Պետք է մեքենաների ապակիների լուսաթափանցելիությունը ստուգվի, սահմանափակումը Հայաստանը չի դրել, դա միջազգային նորմ է: Հիմա ճանապարհին ոստիկանությունն ասում է որոշ ժամանակ անց կսկսենք կիրառել այդ սարքերը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է տուգանքի չափին, ապա նա նշեց, չի կարող ասել, թե մգեցված դիմապակու համար կտուգանեն 5 հազար, թե 50 հազար դրամ: «Մի ձև պետք է տուգանեն, թաղանթապատման կարգը խախտելու, ստանդարտներին չհամապատասխանող լուսաթափանցելիության համար»,- ասաց նա  նշեց, որ առաջարկ կա, որ սկզբնականում տուգանեն 5 հազար դրամով, և կարծում է, թե այդ ուղղությամբ կգնա ճանապարհային ոստիկանությունը:

«Մենք առաջարկել ենք, որ առավելագույն տուգանքը պետք է լինի 55 հազարից ոչ ավելի»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել