«Ձուկն անհրաժեշտ է յուրաքանչյուր օրգանիզմի՝ աճող և լավ աճող». իսկ թե ինչպես կարելի է օգտագործել ձուկն ամեն անգամ նոր համեղ բաղադրատոմսով՝ կասի Եգոր Գլումովը։ Վաղն «Արմենիա Թի Վի»–ի եթերում կմեկնարկի «Ձկան օրը» նոր հաղորդումը, ու ամեն կիրակի՝ ժամը 13։00-ին, Գլումովն իր հյուրերի հետ կառաջարկի համեղ բաղադրատոմսեր, որոնց հիմքում ձուկն է։ Հաղորդման գլխավոր գործընկեր «Պեպո» ձկան տունը կտրամադրի բացառապես Հայաստանում աճեցվող ձկնատեսակներ։ 

Հաղորդման առաջին հյուրը դերասան Լևոն Հարությունյանն է։ BlogNews-ը ներկա է եղել նկարահանումներին և ներկայացնում է ֆոտոշարք։ Լևոն Հարությունյանը և Եգոր Գլումովը, մեկը մյուսին լրացնելով, ապահովեցին հաղորդման հետաքրքիր ընթացքը։ Պարզվում է՝ երբ տղամարդիկ խոհանոցում են, կարող են նաև անկեղծանալ, քանի որ նրանց զրույցը բավականին անկեղծ էր՝ համեմված հումորով։)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել