1_6377ԱՄՆ-ն առայժմ չի ծրագրում դադարեցնել քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները Եգիպտոս: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը:

«Այս պահին՝ ոչ: Անհրաժեշտ նախազգուշական միջոցառումները սահմանվում են այսօր նախարարի կողմից հայտարարված որոշումների հիման վրա»,- ասել է նա:

Հստակեցվում է, որ նոր միջոցառումները վերաբերում են «ինքնաթիռում ուղեբեռի ստուգումների ընդլայնմանը»: Բացի այդ, խոսքն «օդանավակայաններում ստուգումների մասին է՝ օտարերկրյա գործընկերների համագործակցությամբ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել