Tert.am-ը գրում է.

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ երբևէ չի երազել աշխարհի 1,3 մլրդ կաթոլիկների առաջնորդը դառնալու մասին:

France Presse-ի փոխանցմամբ` երեխա ժամանակ ապագա Հռոմի պապը ցանկացել է մսագործ դառնալ, երբ մեծանա:

Մանկության այս երազանքը կապված է Ֆրանցիսկոս պապի մանկության Բուենոս Այրեսի հետ. նրանց թաղամասում խանութներ չեն եղել, և նա` 4 տարեկանում, տնեցիների հետ գնացել է շուկա, որտեղ մսավաճառներ ու մրգավաճառներ էին աշխատում: 

Երբ այդ ժամանակ նրան հարցրել են` ինչ է ուզում դառնա, երբ մեծանա, նա ասել է, որ մսագործ:

Նա հիշել է նաև, որ բակում ֆուտբոլ խաղալիս ինքը հաճախ եղել է դարպասապահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել