Կարծում եմ՝ սա կարևոր թեմա է, և հանրությունը պետք է տեղյակ լինի։ Կա առաջարկ՝ պրովայդերների մակարդակով արգելափակել ՀՀ֊ում չլիցենզավորված կազինոները։ Ինտերնետի կառավարման խորհրդում այս հարցը քննարկվել է։ Կարծիքները տարբեր են։ Բայց, ըստ իս, սա շատ վտանգավոր զարգացումներ կարող է ունենալ։ Զուտ կազինոներն արգալափակելը մի մեծ հարց չէ, ես լինեի, բոլորը կփակեի։ Բայց․ եթե այս գործիքները կիրառվեն, մյուս օրը կարող է արդեն քաղաքական արգելափակումների գաղափարը մեկի գլուխը մտնել։ Սա սկսել է ավելի վաղ, երբ ընդունվեց կազինոների վերաբերյալ օրենսդրական փոփոխություն, որն անցավ հանրության կողքով, ինչպես նաև իմ։ Ճ http://telecom.arka.am/…/armeniya_uzhestochaet_kontrol_za_…/
Սա քննարկման տեքստն է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/samvel/posts/10153724995383781
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել