Girl-eating-a-chocolate-barՖրանսիական Le Figaro պարբերականը հրապարակել է Եվրոպայի ժողովուրդների վարկանշային ցուցակն ըստ նրանց օգտագործած շոկոլադի քանակի:

Պարբերականը նշում է, որ Եվրոպայում շոկոլադի ամենամեծ սիրահարները գերմանացիներն են: Գերմանիայի բնակիչները երկու անգամ ավելի շատ շոկոլադ են ուտում, քան ֆրանսիացիները՝ 12,22 կգ մեկ մարդու հաշվով 6,69 կգ-ի դիմաց:

Շոկոլադի նկատմամբ իրենց սիրով գերմանացիներն առաջ են անցել նաև շվեյցարացիներից, ում շոկոլադի սպառման անցած տարվա ցուցանիշը կազմել է 11,7 կգ: Ոլորտի մասնագետների խոսքով՝ Գերմանիայի այդ ցուցանիշի պատճառները պետք է փնտրել երկրի ավանդույթներում:

Պարբերականը նշում է, որ գերմանացիները նախընտրում են շատ քաղցր շոկոլադ, ֆրանսիացիները՝ դառը:

Գերմանիային և Շվեյցարիային թոփ-10-ում հաջորդում են՝ Մեծ Բրիտանիան, Ավստրիան, Դանիան, Բելգիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Իռլանդիան և Լիտվան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել