wesley-sneijderՀոլանդիայի հավաքականի և «Գալաթասարայ»-ի ֆուտբոլիստ Ուեսլի Սնեյդերը ուրախ է, որ «Չելսի»-ն Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ առավելության է հասել Կիևի «Դինամո»-ի նկատմամբ:

«Մոուրինյոն ոչ միայն լավ մարզիչ է, այլ նաև հիանալի անձնավորություն է: Նրա թիմը բարդ ժամանակներ է ապրում, բայց Ժոզեն մեծ հարգանքի է արժանի: Որպես մարզիչ նա մեծ նվաճումների է հասել:
«Չելսի»-ն սխալ կգործի, եթե ազատի նրան աշխատանքից: Ավելի լավ մարզիչ լոնդոնցիները, պարզապես, չեն գտնի»,- O jogo-ը մեջբերում է Սնեյդերի խոսքերը:

Հիշեցնենք՝ Մոուրինյոյի գլխավորությամբ Սնեյդերը հանդես է եկել Միլանի «Ինտեր»-ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել