ԱՄՆ-ի վարչակազմը կարծում է, որ Իրանը կարող է Սիրիայի ճգնաժամի լուծման դիվանագիտական գործընթացի «մաս դառնալ»։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Անգամ հաշվի առնելով առկա տարաձայնությունները Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմին աջակցելու հարցում՝ մենք կարծում ենք, որ Իրանը կարող է դիվանագիտական լուծման մաս դառնալ»,- ասել է Ռոդսը հեռախոսային ասուլիսի ընթացքում:

Նրա խոսքով՝ «դա կարող է իրականացվել քննարկումների միջոցով, որն այժմ անցկացվում է Վիեննայում»։ Ռոդսն ընդգծել է, որ Սիրիայի հարցում դիվանագիտական լուծում գտնելը համապատասխանում է տարածաշրջանի շահերին։

Սիրիայում 2011 թվականին մարտից շարունակվող հակամարտության հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է ավելի քան 220 հազար մարդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել