Նոր Blognews-ում Mari Love-ի գրառմանը հանդիպեցի` «41 փաստ տղաների մասին» ու
պետք է ասեմ, որ նման համոզմունքներ իրոք  գոյություն ունեն  մեյնստրիմի մեջ, այսինքն`  կան հարյուր  հազարավոր միջին ստատիստիկ հայ աղջիկներ, ովքեր հենց այդպես էլ պատկերացնում են, թե ով է տղամարդը և ինչ է իրենից ներկայացնում,  և ինչպես է պետք նրա հետ ճիշտ համագործակցել: Ու դրանք նրանց համար իրոք անբեկանելի փաստեր են ու անգամ երբ իրենց աչքով հակառակն են տեսնում, դրանք, միևնույն է, մնում են փաստ: Այդպես  ցանկություն առաջացավ անդրադառնալ մի քանի փաստերի ու դրանց հիման վրա նշել, թե ինչը ինձ դուր չի գալիս աղջիկների պահվածքի ու համոզմունքների մեջ, և ինչը կարա ազդանշան լինի, որ ես հասկանամ` տվյալ աղջկա հետ ես ընդհանուր ճանապարհ չունեմ ու դադարեցնեմ ամեն տեսակ բարիդրացիական հարաբերությունները կամ, լավագույն դեպքում, երկարատև որևէ պլանավորումը նրա անձի հետ կապված: Ինչպես նաև, սա օգտակար կլինի ինձ հետ շփվող որոշ աղջիկներին, ովքեր, առաջնորդվելով շաբլոնային պատկերացումներով, սխալ բնորոշում են տալիս ինձ և իմ հետ շփվելիս սկսում են իրենց պահել ըստ այդ շաբլոն-պատկերացումների՝ արդյունքում փչացնելով շփման համն ու հոտը... 

Կարծում եմ` գրածս, ակամայից, նաև մի փոքր կցրի ինձ չճանաչող աղջիկների իլյուզիաները տղաների մասին (քանի որ միայն ես չեմ այսպիսին ու միակը չեմ), ինչպես  նաև այդ իլյուզիաներից հիմք առած շատ տղաների իլյուզիաները կանանց, իրենց ու հարաբերությունների մասին: 

Եվ մինչ բուն թեմային անցնելը նշեմ նաև, որ ճիշտ, երջանիկ, ամուր և որակյալ  համագործակցության ֆորմատում շատ ներքոնշյալ փաստեր ուղղակի չեն կարող գոյություն ունենալ, քանի որ տղամարդկանց մասին նման պատկերացումներից շատերը հորինված են կանանց կողմից, տղամարդկանց մեջ ձևավորվել են կանանց կողմից ու ծառայում են կանանց շահերին և տղամարդկանց շահագործմանը, այլ  ոչ թե փոխադարձ բարօրությանը: 

Եվ այսպես.

Երբ տղան իրոք հավանում է աղջկաննա աչք կփակի նրա բոլոր թերությունների վրա:

Իրականության հետ կապ չունեցող ու այդ իրականությունից փախչելուն օգնող համոզմունք: Արմատները գալիս են մանկությունից (և բալզակյան գրքերից), երբ տատին կամ մաման, փոխանակ իրենց աղջկան խելք ու իմաստություն տան, «իդեալական տղամարդու» մասին հեքիաթներ են պատմում ու իրականութունից փախչելու համոզմունքներ են տալիս, որոնք էլ հետագայում շատ լավ արմատավորվում են ու հարամում «արքայադստրերի»  կյանքը: Ի՞նչ է ենթադրվում սրա տակ: Կարիք չկա՝ դու աշխատես քո վրա, ինչ-որ թերություններդ վերացնես, համոզմունքներիդ վրա աշխատես, հոգեբանական խնդիրներդ լուծես, որ տղաների հետ նորմալ, ամուր ու երկարատև հարաբերություններ կառուցես: Որովհետև «անթերի և իդելական տղամարդը» այնքան հորթ է իր էությամբ, որ կսիրի (կամ կկարծի, որ սիրում է) անգամ մանկամիտ, կապրիզնի, երես առած, տղամարդկանց նկատմամբ ու կյանքում ընդհանրապես սպառողական արժեքներով առաջնորդվող, փնթփնթան, ամեն ինչից դժգոհ, հարթ տեղում բոլորին համոզող, որ ինքն աստվածուհի է (նու ինչն ավելի հաճախ կարելի է հանդիպել միջին ստատիստիկ հայ աղջկա մոտ), ինչ-որ մեկին: Իսկ եթե չկպավ, ուրեմն նա «իդեալական» չէր:

Սրա շարունակությունն էլ կա` մի օր  կգա «իդեալական տղամարդը», կախարդական փայտիկով կտա գլխիդ ու քո մոտ բոլոր թերությունները կվերանան: Անգամ կսկսես տղամարդուն մարմնով ուզել և ոչ թե ուղեղով: Բայց դե «ա՜ռ ըհա՜», թե կվերանան, անգամ եթե Չակ Նորիսը գա: Բայց այստեղ կարևորն այն է, որ կարելի է փախչել իրականությունից և սեփական թերությունները բարդել տղամարդու վրա. «Հա՛, հա՛, էդ տղմարդիկ հիմա մի տեսակ էն չեն, չեն կարողանում կնոջը հաճելի պահեր պարգևեն»:

Իհարկե, լինում են թերություններ, որոնց վրա տղամարդը աչք է փակում, բոլորս էլ ունենք ինչ-որ անվնաս թերություններ, գրողը տանի, բայց կան բաներ, որոնց վրա ոչ մի իրեն հարգող ու լուրջ, իր և ոչ թե կանացի սկզբունքներով ապրող ու առաջնորդվող տղամարդը աչք չի փակի և  ուղղակի կուղարկի նման աղջկան հեռավոր ճամփորդության:

-Երբ աղջիկն ասում է «ոչ», տղաները դա ընկալում են որպես «կրկին փորձի՛ր»:

Իմ կարծիքով, բառացիորեն այսպես ընկալում են միայն «իդեալական հորթուկները»: Ինչո՞ւ հորթուկները: Որովհետև սա կանանց կողմից հորինված պնդում է և հենց կանանց կողմից էլ ներարկվել է տղամարդկանց մեջ: Իրականում սա ծառայում է մանիպուլյացիաներ անելուն, որոնց միջոցով տղամարդուց ռեսուրսներ են քաշվում` նյութական, էմոցիոնալ, ժամանակային... Կարճ ասած` եղիր հեզ բանող եզ...  

Այս նույն սերիայից է նաև «Տղամարդիկ սիրում են այն կանանցում դժվար է հասնել» կեղծ համոզմունքը, որը նույնպես մանիպուլյացիա է: Ոչ մեկի սիրուն էլ պետք չի փորձել հասնել: Ամեն ինչ շատ պարզ է. մարդը կամ համաձայն է քո հետ ճանապարհ անցնել, կամ էլ` ոչ: Մնացած ամեն ինչը ձևական խաղեր են, որոնք հաճախ հաճույք չեն պատճառում կա՛մ կողմերից մեկին, կա՛մ էլ երկուսին միասին: Եթե` մեկին ու, այնուամենայնիվ, կապը շարունակվում է, ուրեմն առկա է կողմերից մեկի էքսպլուատացիա, եթե երկուսին էլ տհաճ է, ապա իմա՞ստը նման խաղի: Ու որոշակի փորձ ունեցող տղամարդիկ կարող են հաստատել հետևյալ օրինաչափությունը. 
«Որքան քիչ ենք մենք սիրում կնոջըայնքան հեշտ ենք նրան 
դուր գալիս»Դրա համար ճիշտ ձևակերպումը կլինի այսպես. «Որքան շատ է տղամարդը սիրում կնոջը, այնքան դժվար է նրան հասնում»:

Սակայն ասածս պետք չէ շփոթել մեկ այլ խաղի հետ, որը կիրառում են միջին ստատիստիկից բարձր աղջիկները, երբ աղջիկն այդ «ոչ»-ի մեջ 80% «այո» է դնում: Ավելի ճիշտ, անգամ ոչ թե «ոչ» է ասում, այլ ոչինչ չի ասում, խաղում է:  Խաղի ընթացքը տանում է նրան, որ ստացվում է նման գրավիչ իրավիճակ. ուզում ես բռնես աղջկան` նա մի քայլ ետ է թռչում: Կանգնում ես, երկու քայլ մոտ է գալիս: Նորից ես ուզում բռնես, նորից ետ է թռչում մեկ քայլ: Կանգնում ես, երկու քայլ մոտ է գալիս: Խաղի ընթացքում նա տեսադաշտից չի կորում, զվարճանքն ու ֆլիրտը չի դադարեցնում: Նման 2-3 փորձից հետո նա թողնում է, որ իրեն  բռնես: Այս «մեկ քայլ ետ, երկու քայլ առաջ» խաղի ժամանակ տղամարդը ոչ միայն հաճույքով «կրկին է փորձում», այլ նաև շատ սուր, հաճելի ու խորը զգացողություններ են նրա մոտ առաջանում տվյալ կնոջ, աղջկա նկատմամբ:

Իսկ միջին ստատիստիկները դա չեն հասկանում: Նրանց մոտենում ես, ժպտում, իսկ իրենք  «Օ՜, ո՜չ» գոռալով վազում են ու դեռ մի հատ էլ սպասում են, որ դու պետք է վազքի մրցարշավ կազմակերպես հետները: Ու բնականաբար տղամարդու ռեակցիան նման վարքին հիմնականում  2 ձևի է լինում: Կամ իր մեջ խոհափիլիսոփայորեն արտասանում է՝ «Գժվե՜լ է, ինչ է» ու գնում իր գործերով է զբաղվում, կամ էլ վազում է, բայց մոտիվացիան առավել հաճախ արդեն ոչ թե սերն ու այլ գեղեցիկ զգացողություններն են, այլ` «զաչոտ» ստանալու ձգտումը: Պետք է ստանալ` ինչ գնով էլ լինի: Իհարկե, այստեղ նույնպես սկսվում է տղամարդու ռեսուրսների արտահանումը, այսինքն` գինը նա վճարում է, բայց  երբ նա «զաչոտը» ստանում է, ուղղակի հրաժեշտ է տալիս աղջկան, որովհետև վերջ, էլ ինչի՞ն է պետք այդ աղջիկը, հետաքրքրությունը կորավ: Դրա համար, հատկապես նյութական ռեսուրսներով ապահովված տղմարդկանց «կթում» են, բայց չեն տալիս:) Շատ տղաներ պնդում են, որ եթե լիքը փող ունենան, աղջիկները իրենք կհանվեն ու կմոտենան իրենց մահճակալներին ու համոզել էլ պետք չի լինի: Չկա նման բան, տղե՛րք: Ընդհակառակը` որքան շատ նյութական ռեսուրս ունենաք, այնքան ավելի շատ են  ձգտելու ձեզ գցեն «ոչ», «Արի մնանք ընկերներ» ու այլ կատեգորիաների մեջ: Եթե, իհարկե, նման բաներից տեղյակ չեք:

Հիմա հասկացա՞ք` ում է ձեռք տալիս ձեր «եթե աղջիկն ասում է «ոչ», դա նշանակում է «այո»», «Լավ աղջիկը միանգամից «այո» չի ասի» ու նման այլ համոզմունքները:

Երբ աղջիկը ստիպում է տղային տառապել իրենց ընկերության ընթացքում տղայի համար 
շատ դժվար է դառնում աղջկանից հեռանալ:

Նորից մանիպուլյացիա: Իրականում այստեղ խոսքը գնում է  տղամարդուն վարժեցնելու մասին, որն առաջնորդվում է «նևրոտիզացիա» կոչվող երևույթով:  Դա այսպես ասված արհեստական ճգնաժամերն են, որ կանայք ստեղծում են հարաբերություներում: Օրինակ՝ նման իրավիճակ, որին երևի յուրաքանչյուր հայ տղա հայ աղջկա հետ շփման ժամանակ հանդիպել է: Դատելով իմ փորձից, ընկերներիս փորձից՝  կարող եմ ենթադրել, որ սա համատարած բնույթ է կրում, ու տղաները, ովքեր չեն հասկանում` ինչ է կատարվում, իրոք տառապանքի դուռն են ընկնում: Իրավիճակն այսպիսին է. աղջիկն ու տղան ընկերություն են անում: Ամեն ինչ լավ է, «լյուբով-մարկով», «ծաղիկ-մաղիկ», «համբյուր-մամբյուր» ու էդ ձև մի շաբաթ, երկու,  նույն տեմպով: Ամեն ինչ իր նորմալ հունով գնում է, գնում ու մեկ էլ ՀՈ՛Պ, ըտենց մե՜ծ ու գժո՜տ  ՀՈ՛Պ: Աղջիկը մի օր ժամադրության է գալիս անտրամադիր ու այն հարցին, թե ի՞նչ է պատահել, պատասխանում է. «Գիտե՞ս, ես մտածել եմ մեր հարաբերությունների մասին, արի մի փոքր դադար տանք: Արի որոշ ժամանակ չհանդիպենք, տեսնենք` կարո՞ղ ենք առանց իրար ապրել: Համ էլ ես պետք է մտածեմ...»: Իսկ հաճախ այս ամենը անգամ ոչ թե հանդիպման ժամանակ է ասվում, այլ հեռախոսով: Այստեղ յուրաքանչյուր քիչ թե շատ լոգիկա ունեցող տղամարդու մոտ (իսկ տղամարդկանց զգալի հատվածը ունենում է դա) ուղեղը «կախում է»: Անորոշությունն ու կորցնելու վախը շփոթմունք է առաջացնում: Նա փնտրում է հարցերի պատասխաններ՝ ո՞նց թե, ի՞նչ պատահեց, քեզ ի՞նչ եղավ, ինչո՞ւ: Տղան սկսում է պատճառներ փնտրել ու փնտրել իր մեջ: Տանջվել մտորումների մեջ, թե ի՞նչն է սխալ արել, ի՞նչն իր մեջ այնպես չի: Ու բնականաբար չի գտնում: Որովհետև  չկա ոչ մի օբյեկտիվ պատճառ: Ուղղակի իրեն վարժեցնում են: Իրավիճակը պարզելու համար նա դիմում է կնոջը, ու հենց այդտեղ էլ կինը սկսում է իր համար օգուտներ քաղել և հարմարեցնել  նրան իր տակ, բայց ոչ էն բոլորիս հայտնի հաճելի բաների համար:

Նման մի քանի «հարվածից» հետո տղամարդը սկսում է իրեն պահել լսող շնիկի նման: Ինչո՞ւ:  Որովհետև հենց միայն այն մտքից, որ նա կարող է մնալ առանց այդ կնոջ, ընկնում է շփոթմունքի ու դեպրեսիայի  մեջ: Ու ստացվում են նման իրավիճակներ` տղամարդը կարող է կարևոր գործով զբաղված լինել, աղջիկը զանգի, ասի` փորս ցավում է, ու այդ պահին տղան թողնի իր գործերն ու գործընկերներին, ովքեր ֆինանսի ու բարեկեցության աղբյուր կարող են լինել, վազի դեղատուն, տետրացիկլին առնի` տանի աղջկան հասցնի, որ հանկարծ նա չնեղանա: «Իդեալական տղամարդ»  է չէ՞: 

Ու երբ աղջկա հետ շվելիս ես տղամարդկանց (այդ թվում նաև իմ) հետ կապված նման համոզմունք եմ նկատում կամ նա գտնում է, որ «իդեալական տղամարդն» իր ժամանակի 99%-ը պետք է տրամադրի իրեն, իսկ էն մի տոկոսը անձնական հիգիենային, դա իմ համար արդեն պարզաբանում է, թե ինչպես է նա իրեն պահելու հարաբերություններում: Ինչ է ակնկալում և ինչ կարելի է սպասել: Ու թեև ես գիտեմ նման հնարքները շրջանցելու ձևերը, այնուամենայնիվ, հարաբերությունների նման ֆորմատն ինձ չի գրավում: Ավելին, ես գտնում եմ՝ նման «տառապողական» հարաբերությունների մեջ սիրուց խոսելն անգամ ուղղակի ծիծաղելի է, որովհետև նման աղջիկներն առաջին հերթին զուրկ են մի հատկանիշից, որը ես շատ բարձր եմ գնահատում ու որի առկայությունը շատ կարևոր հանգամանք է սիրո իմ պատկերացման մեջ: Դա սրտաբացությունն է: Ու նման հետաքրքիր փաստ մի շատ հետաքրքիր զգացողության մասին: Ի՞նչ է տեղի ունենում, երբ հարաբերություններում տղան աղջկան մոտենում է ամենայն  սրտաբացությամբ, իսկ աղջիկը փոխադարձաբար չի պատասխանում: Ժամանակին ես իմ մոտ եմ զգացել, հետո շատ ընկերներ են պատմել ինձ նույն զգացողության մասին, որ ունեցել են իրենց ընկերուհիների  հետ շփման ժամանակ. տղան արևային հանգույցի շրջանում սկսում է դատարկության զգացողություն ունենալ: Բառիս բուն իմաստով` դատարկության, կարծես այդտեղ ոչինչ չկա ու դրա հետ մեկտեղ զգացողություն է, որ պետք է մի բան լիներ: Բայց չկա: Ու մի տեսակ սպասում կա, որ տվյալ աղջիկն այդ տարածքը պետք է լցներ, բայց չի լցնում: Ու այս ամենը չնայած նրան, որ աղջկա հետ նորմալ շփում կա, առանց ցնցումների, ընկերություն եք անում… Թե ինչու է այդպես, պատասխանը երկար եմ փնտրել, բայց ինչպես ասում են` ով փնտրում է, նա գտնում է: Ովքեր յոգայով կամ նմանատիպ այլ բաներով հետաքրքրվել են, գիտեն, որ այդ շրջանում է տեղակայված անախատա չակրան, այսինքն` սրտային կենտրոնը: Անկեղծ ու սրտաբաց կոմունիկացիայի մեջ այս կենտրոնը կարևոր դեր է խաղում: Մարդիկ, ովքեր ունեն խնդիրներ տվյալ չակրայի հետ, նրանք սրտաբաց ու անկեղծ չեն, նրանք չեն կարողանում կոմունիկացիայի մեջ մտնել այս չակրայի մակարդակի վրա, որոշ վախեր ու սնարյադներ ուղեղի մեջ չեն թողնում, որ նա դա անի:

Որոշ, ավելի հեռուն գնացած մասնագետներ գտնում են, որ տվյալ տարածքում` արևային հանգույցի շրջակայքում է գտնվում մարդու հոգին: Ու երբ մարդը անկեղծությամբ, սիրով ու սրտաբացությամբ հարաբերությունների մեջ է մտնում, նա այդ հարաբերությունների մեջ իր հոգին է ներդնում՝ փոխադարձաբար սպասելով նույնը մյուս կողմից: Սակայն ի՞նչ է ստացվում «ոչ բարյացակամ» տրամադրված մարդկանց հետ նման ֆորմատով շփման մեջ մտնելու արդյունքում: Դուք արդարացիորեն ձեր ներդրումն անում եք, այսինքն` ձեր հոգուց մի մասնիկ եք ներդնում, մյուս կողմը դա վերցնում է, իսկ փոխարենը կամ բան չի տալիս, կամ ձեզ թրիք է տալիս, որ լրացնեք ձեր հոգու բացակայող մասնիկը: Եթե ոչ մի բան չեն տալիս, առաջանում է հոգևոր դատարկություն, իսկ եթե անընդհատ թրիք են տալիս, ձեր հոգին կամաց-կամաց վեր է ածվում թրքանոցի, սկսում եք հոգևոր ցավ զգալ: Ու սա միայն կին-տղամարդ հարաբերություններին չի վերաբերում, այլ նաև մնացած հարաբերություներին: Իհարկե, շատերը սա նկատի չեն ունենում ու այդպես էլ ապրում են ուրիշների թրիքները հավաքելով  և շուտով մահանում են, ասենք` օրգանիզմի ինտոկսիկացիայից:

Քանի որ խոսեցինք նևրոտիզացիայից և վարժեցումից,  լավ կլինի շեշտել մեկ այլ նշված փաստ.

Երբ անցանկալի բան է տեղի ունենում, տղաներն իրենց աղջիկներից շատ են մեղադրում: 

Նրանք անգամ կարող են ֆիզիկական վնաս հասցնել իրենց:

Հետևություն` երբեք մի ծանրաբեռնեք ձեր տղամարդկանց կամ երեխաներին մեղքի զգացումով` ձեր շահերի համար: Դա կարա վատ հետևանքներ ունենալ ինչպես նրա, այդպես էլ` ձեզ համար: Կանանց միգուցե թվա` տղամարդու մեղքի զգացումը իրենց վրա ազդեցություն չի կարա ունենա, սակայն չարաչար սխալվում են: Եթե ուզում եք ձեր կողքին ունենանալ ոչ թե «իդեալական հորթուկ», այլ նորմալ, հասուն տղամարդ, նման մանիպուլյացիաների մի՛ դիմեք:  Իսկ թե ինչպես ձեզ պահեք, կարող եք կարդալ Օլեգ Սատովի հոդվածում ( http://www.psymag.am/article/view/angel-a/angel-a_01.html ):  

Կարևորները սրանք էին, իսկ մնացածը կարելի է արագի մեջ թվարկել:

Աղջիկները տղաների թուլությունն են:

Նայած աղջիկ, նայած տղա ու նայած կոնտեքստին: Ասում եմ` պետք չի հարթ տեղում ձեզանից աստվածուհիներ դարձնեք:  Նորմալ մարդիկ գնահատելու են ձեզ ձեր վարքով, այլ ոչ թե անսահման երևակայությամբ:

Տղաներն իրականում երբեք վերջնական որոշումներ չեն ունենում:

Առավել հաճախ ունենում են:

-Տղաները նախընտրում են խելացի աղջիկներին: 

Մեկնաբանություններում մի աղջիկ հարց է գրել. «… հա՞ որ»: Շատ աղջիկներ իրոք չեն հասկանում` վերջը տղաներին դո՞ւր են գալիս խելացի կանայք, թե՞ ոչ: Իսկ կանացի գլյանեցում հաճախ գրում են, որ տղամարդիկ չեն սիրում խելացի կանանց… Բոլորի համար չեմ ասի, բայց իմ հաշվով կարամ ասեմ:  Ես սիրում եմ, բայց խելացիի իմ բնորոշումն ունեմ: Հաճախ մարդիկ խելացին շփոթում են կարդացվածության հետ: Այսինքն` տեսնում ես քայլող ինչ-որ էնցիկլոպեդիա է ու պահի տակ կարող է զարմացնել քեզ իր էրուդիտության բարձունքներով: Ինքը հա՛մ սա է կարդացել, հա՛մ նա է կարդացել, հա՛մ այս հեղինակին է կարդացել, հա՛մ այն հեղինակին է կարդացել ու անգամ գիտի Մամիկոնյանի զորքի 5-րդ շարքի, ձախից 4-րդ զինվորի անունը, բնակության հասցեն ու ծննդյան տարեթիվը ու ինչ դեր խաղաց նա փղերի հետ պայքարում (թե ինչի՞ն ա պետք)… Բայց  հերիք է տվյալ մարդու հետ մի քիչ երկար խոսես, ու նա սկսում է անիմաստ անգիր արած ինչ-որ ֆրազներ ասել, շատ հաճախ` իրար հակասող: Ինչ-որ թեմայի շուրջ խոսում եք ու ինքը կսկսի. «Ինչպես ասում էր Լառուշֆոկոն…, բայց միաժամանակ այդ հիմնահարցի շուրջ չեխ գրող Ֆրանտիշվեկ Վացլավը գրում է…: Դրան է անդրադարձել նաև 600 տարի առաջ ապրած Մարկիզ դե Գեներատը... », ու դու սկսում ես էդ պանթեոնների ու գրադարանի մեջ իրան ման գալ:  Հասկանո՞ւմ ես, մարդը շատ կարդացել է, բայց ինֆորմացիան ոչ մի անալիտիկ գործընթաց չի անցել, ոչ մի ձև չի մարսվել ու պրակտիկ ինչ-որ շահեր ու դասեր չեն քաղվել:  Ուղղակի  կարդացել է, որ ասի կարդացել եմ ու հարմար պահի ինձ կամ իմ նման մեկին ցնցի այդ լուրով: Այ նման խելացիների հետ ես ձանձրանում եմ: Ինձ ավելի հետաքրքիր են թեկուզ քիչ կարդացած, բայց այդ կարդացածից մի բան հասկացած աղջիկները, այդ ամենից իմաստության ինչ-որ կաթիլներ քաղած աղջիկները: Այդ ժամանակ ինձ հետաքրքիր է շփվել նման աղջկա հետ, լսել` ինչ և ինչպես է խոսում, ես նրան կարամ խելացի համարեմ:  Ու նման աղջիկները նաև սիրում են լսեն: Նրանց հետաքրքիր է լինում քո կարծիքը, որովհետև կարող ա օգտակար բան ասես, որը իրենց շահավետ կլինի: Հետևաբար դու էլ ես հետաքրքիր լինում նրանց, ինչը հաճելի է:

Իսկ մյուսների մոտ հակառակ իրավիճակն է: Ասենք, դեմ ես Լառուշֆուկոյին կամ չեխ գրող Ֆրատիշվեկ Վացլավին: Որքան էլ համոզիչ լինես.  1. Կարծիքդ անգամ չի դիտարկվի (դու ո՜ւր, օղորմածիկ Վացլավն ո՜ւր), 2. անիմաստ էներգիա ես ծախսելու.: Մի ժամանակ նման իրավիճակներում «քյալլա» էի տալիս, որ կարծիքս ընդունվի, հետո մի բան հասկացա. երբ գուգլում բառ ես գրում ու փնտրում, բերում է, օրինակ,  20.000 էջ տարբեր բաներ: Դու հո չե՞ս կռվում գուգլի հետ, որ ինքը քո հետ համաձայն չի ու քո միտքը չի բերել: Կամ որ կռվես, դրանից արդյունքները փոխվելո՞ւ են:  Նույնն էլ այստեղ է…

Ու սրանից բխող մյուս փաստը, որն իրոք աղջիկները պետք է հաշվի առնեն, ու որի հետ ես համաձայն եմ: 

-Երբ տղան սկսում է լուրջ խոսելլսի՛ր նրան:

Ու կավելացնեի նաև` դասեր քաղե՛ք, որ անընդհատ նույն հորը չընկնեք:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել