Երբ Կառոլինայից հոգևոր հովիվ Թիմ Ջոնսը բարեգործական տոնավաճառի ժամանակ ծանոթացավ եկեղեցական երգիչ Դոն Հերբերտի հետ, տղամարդը չէր էլ կարող պատկերացնել, որ անսպասելիորեն ձեռք բերած իր ընկերն իրեն ցույց կտա իսկական հրաշք:
Երկու տղամարդկանց պատահական ընկերությունը սկսվեց ճիշտ ժամանակին: Երկու շաբաթ անց երաժիշտը գամվեց հիվանդանոցի անկողնուն: Հերբերտի մոտ հայտնաբերվել էր երիկամների անբավարարության շատ ծանր դեպք, և նրան անհապաղ պետք էր երիկամի փոխպատվաստում: Ցավոք, հիվանդի հարազատների օրգանները չէին համապատասխանում իրեն: Ընտանիքը ջանք չէր խնայում դոնոր գտնելու հարցում:
Հոգևորականն առաջարկեց իր օգնությունը իր նոր ընկերոջը: Հոգևոր հովվի երիկամը, ինչպես պարզվեց, համապատասխանում էր Դոնին: Բայց դա միայն հրաշքի կեսն էր: Ամենահետաքրքիրը տեղի ունեցավ հետո:
Տղամարդիկ պառկեցին վիրահատման: Բժիշկներն անում էին համապատասխան գործողությունները, երբ հանկարծ նրանցից մեկը հայտնաբերեց չպլանավորված մի բան: Թիմի զարկերակներից մեկը, որը մինչ վիրահատական միջամտությունը թաքնված է եղել երիկամի հետևում, ախտահարված էր անևրիզմով: Արյունատար անոթը ծայրահեղ բարակել էր և ցանկացած պահի կարող էր պայթել՝ սպանելով քահանային: Բժիշկները ստիպված եղան աշխատել կրկնակի երկար, բայց արդյունքում մասնագետները փրկեցին ոչ թե մեկ, այլ միանգամից երկու հիվանդների կյանք:
Վիրահատությունից հետո տղամարդկանց առողջությանն այլևս վտանգ չէր սպառնում, և նրանք արագ ապաքինվեցին:
Թիմն իր հետ կատարված անհավանական դեպքն ընդունեց որպես Աստծո միջամտություն: Եթե եկեղեցու ծառան հրաժարվեր օգնել մերձավորին, ապա արդարությունը՝ անտեսանելի ներքին մարդասպանի միջոցով, անպայման տեղի կունենար: Իսկ այսպես երկու ընկերներն էլ մնացին ողջ և առողջ:






