Գյուղատնտեսության զարգացման ու ընդլայնման գործընթացը կազմակերպելու համար պետք է նախ և առաջ լուծել դրա առաջ ծառացած խնդիրները: Բոլորս գիտենք, որ գյուղատնտեսության կարևորագույն խնդիրներից է հնարավորինս մեծ քանակությամբ ու բարձր որակի արտադրանքի ստանալը: Սակայն պետք չէ մոռանալ, որ արտադրության ցիկլի հանգուցալուծումը լինում է արտադրանքի սպառման ժամանակ:
Լինում են դեպքեր, երբ այս կամ այն պրոդուկտի մեծ ծավալների ժամանակ ներքին շուկայում ականատես ենք լինում դրա լճացմանը, որի հետևանքով էլ տուժում է գյուղացին: Առաջին հայացքից այսպիսի դրությունը ունի 2 հիմնական հանգուցալուծում.
1.պրոդուկտի գնանկում և սպասվելիք եկամուտների կրճատում
2.պրոդուկտի արտահանում
Տրված 2 տարբերակներից 2-րդն ունի մեծ ռիսկայնություն: Կան ապրանքներ, որոնք թարմ վիճակում պահպանելու համար հարկավոր է ապահովել հատուկ պայմաններ, ինչն էլ իր հերթին ենթադրում է լրացուցիչ ծախսեր:
Շատ մարդիկ պնդում են, որ վերը նշված լուծումները միակն են, սակայն դա այդքան էլ այդպես չէ:
Հաճախ արտաքին շուկայի ուսումնաիրության դեպքում պարզ է դառնում, որ ստացված պրոդուկտը վերամշակած վիճակում արտահանելը կարող է ավելի շահութաբեր ու քիչ ծախսատար լինել: Օրինակ, եթե ծիրանը թարմ վիճակում արտահանում իրականացնելը պետք է անել սեղմ ժամկետներում, ընդ որում պահպանելով հատուկ միջավայր, ապա ծիրանի չրի դեպքում ժամկետն անհամեմատ երկար է ու չի պահանջում խիստ պայմաններ:
Օրերս ՀՀ ԳՆ-ում տեղի է ունեցել հանդիպում, որի ժամանակ քննարկվել է Համաշխարհային բանկի համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության (CARMAC) ծրագրի երկրորդ փուլը: Քննարկման ժամանակ, ի թիվս բազմաթիվ խնդիրների, քննարկվել է նաև «CARMAC» 2 ծրագրի շրջանակում կաթի, մսի, մրգի, բանջարեղենի, բարձրարժեք հատապտղի և մեղրի ոլորտների արտադրողներին, վերամշակողներին և արժեշղթայի այլ մասնակիցներին աջակցության ցուցաբերելու հարցը:
Հ.Գ. Հուսանք, որ ծրագրի իրականացումը կլինի պրոդուկտիվ, և սննդի վերամշակման միջոցով հնարավորություն կստեղծվի ավելացնել դրա պիտանելության ժամկետը: