2014 թ. նոյեմբերի 12-ին թշնամին խոցեց ուսումնավարժական թռիչք կատարող հայկական օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը...
Զոհվեց ուղղաթիռի ամբողջ անձնակազմը, որոնց մարմիններն օրեր շարունակ մնացին վթարի վայրում... Թշնամին հատուկ հսկողության ու թիրախում էր պահում այդ վայրը՝ անհնար դարձնելով զոհվածների մարմինների տարհանումը...
Երևի հիշում եք, որ տղաների մարմինները տարհանելու թույլտվություն ստանալու համար հայկական կողմը պաշտոնական բանակցությունների մեջ էր միջազգային կառույցների հետ, որոնք դեմ էին առնում ցինիկ Ադրբեջանի լկտիությանը՝ համեմված նաև հայկական որոշ քաղաքական ուժերի կեղտոտ շահարկումներից, բա տեսեք՝ ինչ ապիկար բանակ ունենք, ինչպիսի անպատասխանատու սպաներ ու հրամանատարներ և նման այլ տխմար մեկնաբանություններ...
Եվ մինչ թուրքը ծաղրում էր միջնորդված բանկացությունները, մինչ մեր «հայրենակիցներից» շատերը չարախնդորեն փորձագիտական մերկացման էին ենթարկում բանակը, ՊԲ ՀԱՏՈՒԿ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ (հետախուզական) ջոկատի տղաներն իրականացնում են համաշխարհային ռազմական պատմության ու փորձի մեջ բացառիկ գործողություն՝ թշնամու քթի տակից տարհանում են ոչ միայն զոհված տղաների մարմինները, այլ նաև ուղղաթիռի կարևոր մասունքներ՝ դրանով իսկ շառաչուն ապտակ հասցնելով թերհաս միջազգային կառույցներին, նենգ ու անընդհատ հոխորտացող թշնամուն և սեփական բանակի դժբախտությունը ծաղրող դավաճան հային...
Այսօր ՀԱՅՈՑ ԶՈՒ հետախույզի օրն է, այդ հերոսական տղաների օրը...
ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ դժվարագույն, ծայրահեղ ծանր ու ճակատագրական խնդիրներ կատարող անտեսանելի ու անճանաչելի սարսափ տղաներին !!!!
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/bella.lalayan/posts/1153931857969553?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել