1708149Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում դիտարկում են սիրիացի ապստամբներին ավելի շատ զենք հատկացնելու հնարավորությունը, որոնք հանդես են գալիս ԴԱԻՇ-ի դեմ։ Այդ մասին հայտնել է ԴԱԻՇ-ի դեմ կոալիցիայում ԱՄՆ ներկայացուցիչ Սթիվեն Ուորենը։

Կոալիցիայում դրականորեն են գնահատել սիրիացի ապստամբների գործողությունները, որոնք ԴԱԻՇ-ից հետ են գրավել 255 կիլոմետր քառակուսի տարածք։

Ուորենը հայտարարել է, որ դրանք ոչ մեծ տակտիկական գործողություններ են, և, իրենց կարծիքով, ի ցույց են դնում այդ ուժերին աջակցելու իրենց ծրագրի կենսունակությունը։ Նրա խոսքով՝ Սիրիայում ապստամբների հաջողությունը նշանակում է, որ ԱՄՆ-ը մտադիր է նրանց ավելի շատ զենք տալ։

Ուորենը հավելել է, որ սիրիացի ապստամբների թվում, որոնք հաղթանակ են տարել ԴԱԻՇ-ի նկատմամբ, կան նաև այնպիսիք, ովքեր ԱՄՆ-ից 50 տոննա զինամթերք են ստացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել